Որքա՞ն է տևում տան կառուցումը
Կախված է մակերեսից և նախագծից։ Ժամկետները հստակեցնում ենք նախագծման փուլում և ֆիքսում պայմանագրում։
Կառուցու՞մ եք բազմաբնակարան շենքեր
Այո։ Իրականացնում ենք բնակելի և կոմերցիոն շենքերի կառուցում՝ նախագծումից մինչև շահագործման հանձնում։
Կարո՞ղ եմ փոփոխություններ անել աշխատանքի ընթացքում
Այո։ Յուրաքանչյուր փոփոխություն քննարկում ենք ձեզ հետ, գնահատում ժամկետների վրա ազդեցությունը և ձևակերպում գրավոր։
Աշխատու՞մ եք Երևանից դուրս
Այո, աշխատում ենք Երևանում և մարզերում։
Ինչպե՞ս կարող եմ հետևել աշխատանքներին
Ամեն շաբաթ ուղարկում ենք լուսանկարներ և կատարված աշխատանքների ցանկը։ Կարող եք նաև այցելել օբյեկտ։
Ո՞վ է ընտրում նյութերը
Առաջարկում ենք նյութեր՝ ըստ նախագծի, իսկ վերջնական ընտրությունը ձերն է։ Կարող ենք աշխատել նաև ձեր նյութերով։
Զբաղվու՞մ եք բակերի և այգիների բարեկարգմամբ
Այո։ Նախագծում և կառուցում ենք բակեր, այգիներ, սալահատակ, պարիսպներ, ոռոգման և լուսավորության համակարգեր։
Ի՞նչ երաշխիք եք տալիս
Կատարված աշխատանքների համար տալիս ենք գրավոր երաշխիք, որի ժամկետը նշվում է պայմանագրում։